ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈԳԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

YOGA FEDERATION OF ARMENIA

Յոգայի մեջ ամենահին և ամենագործնական խորհրդանիշն է համարվում սանսկրիպտերեն <<ԱՕՄ>> տառերը` որը ընդգրկված է նաև մեր ֆեդերացիայի խորհրդանշանի մեջ: <<ԱՕՄ>> խորհրդանիշը համարվում է նաև գերհզոր մանտրա և ձայնային վիբրացիա, որն ընդգրկում է տիեզերքի յուրաքանչյուր մասնիկը: Պատանջալին, որը համարվում է յոգայի  հիմնադիր,  իր մեդիտացիաների ցուցակը սկսում է հետևյալ բառերով.  <<Լիակատար հնազանդություն ամենահզոր աստծուն >>, որն  իր  արտահայտությունն է գտնում սրբազան  <<ՕՄ>> բառի հնչյունում: Այս բառը հարկավոր է միշտ կրկնել և հասկանալ  դրա էությունը:
Բազմաթիվ մշակույթներում <<ՕՄ>> կամ <<ԱՕՄ>>-ը  ճանաչվում է սկզբնական  հնչյուն, որի վիբրացյան թույլ է տալիս տիեզերքին ներթափանցել մարդու մեջ:  <<ՕՄ>> մանտրան բարձրաձայն, շշուկով կամ մտքում կրկնելը տալիս է կոմուլյատիվ կամ դրական արդյունք: Նշված  մանտրան երգելու կամ արտասանելու դեպքում   այն պետք է լինի խորը և ամբողջովին: Դրա  վիբրացիան  պետք է  անրադարձի ձայնը` կյանքի չակրաներում,  ապա բարձրանա դեպի կրծքի չակրաները  (սիրո չակրաներ)  և ավարտվի երկար ղողանջող <<մմմմ>>–ով՝ գլխի չակրաներում (լույսի չակրաներում):
<<Ա-Օ-Մ>>  վանկը կարելի է բաժանել երեք հնչյունի՝  “Ա’’  (արարման սկիզբ),  ‘’Օ’’ (պահպանվող ներկա) և “Մ’’ (արարման լուծում): Այդ եռամիասնությունը  համապատասխանում է սատ-չիտ-անանդա երորդությունը: “Ա”-ն կյանքի ժամանակի և ձևի սկիզբն է, “Օ”-ն պահպանվում է տիեզերական սիրո փոխհարաբերությունների միջոցով, “Մ”-ն գալիս է այն պահին, երբ մենք ինքներս ենք զգում, որ գոյություն ունի հոգի, իսկ մնացածը զուտ  պատրանք է: <<ՕՄ>> վանկը հենց այն էությունն է, որը բոլոր բառերից բարձր է: Համարվում է, որ <<ՕՄ>>-ը  արարման, ներդաշնակության և կարգ ու կանոնի վանկ է, նրա միջոցով  է արտահայտվում հավերժական  էությունը:  Այն որևէ կրոն կամ աստվածություն չէ, այլ գերգիտակցություն և կազմակերպող սկզբունք: <<ՕՄ>>-ը համարվում է ամենահին իմաստությունը և  մատչելի է բոլորին: Հետագայում մենք ձեզ կուսուցանենք, թե ինչպես կատարել կամ երգել այդ գերհզոր մանտրան: