ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈԳԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

YOGA FEDERATION OF ARMENIA



Վիպասանա նշանակում է ինքնադիտարկման միջոցով ''ըմբռնել'' իրերն այնպիսին, ինչպիսին դրանք իրականում կան: Այն սովորաբար կատարվում է 10 օրվա ընթացքում, երբ մասնակիցները զերծ են մնում կարդալուց, գրելուց և նույնիսկ խոսելուց (բացի մեդիտացիայի ընթացքում հանդիպած բարդությունների քննակումից):

Վիպասանայի ժամանակ կարող է այնպես ստացվել, որ մարդն իրեն զգա շատ զգայուն, քանի որ Դուք այնքան լուռ եք, որ էներգիան չի ցրվում: Սովորաբար էներգիայի գլխավոր մասը ցրվում է, և Դուք սպառվում/հոգնում եք: Իսկ երբ Դուք պարզապես նստում եք առանց որևէ բան անելու, դառնում եք էներգիայի ծով, որն անընդհատ աճում է: Այն գրեթե հասնում է այն կետին, որտեղ ելնում է սահմաններից, և Դուք զգայուն եք դառնում: Դուք կզգաք, որ բոլոր զգացողությունները թարմանում են, երիտասարդանում, կարծես Դուք թոթափել եք Ձեզ վրա կուտակված փոշին` լոգանք ընդունելով:

Հարմար մի տեղ ընտրե'ք, որտեղ կարելի է նստել: Սկզբնական շրջանում 15-20 րոպե, իսկ հետո կարող եք կատարել 30-45 րոպե:Նպատակահարմար է ամեն օր նույն ժամին նույն տեղում նստել, ընդ որում` այդ տեղը կարող է նաև լուռ տեղ չլինել: Փորձե'ք, մինչև գտնեք այն դիրքը, որը Ձեզ համար ավելի հարմար է: Կարող եք օրական մեկ կամ երկու անգամ նստել, սակայն մի' նստեք ավելի շուտ քան ուտելուց մեկ ժամ անց և քնելուց մեկ ժամ առաջ: Անհրաժեշտ է նստել ոտքերը խաչած, մեջքը և գլուխն ուղիղ պահած: Աչքերը պետք է հնարավորինս փակ լինեն: Կարելի է նստել մեդիտացիայի համար նախատեսված նստարանի, աթոռի կամ բարձերի վրա: Հատուկ շնչառական տեխնիկա չկա` սովորական, բնական շնչառությունն այն է, ինչ պետք է:

Լուռ նստելով` սկսե'ք հետևել Ձեր շնչառությանը: Հետևելու ամենապարզ ձևը շ ռունգներին հետևելն է: Երբ ներշնչում եք, զգում եք, թե ինչպես է օդը Ձեր ռունգներին դիպչում: Սկզբում հետևե'ք միայն այս պրոցեսին: Դրանից հետո հետևե'ք շնչին: Դուք կգտնեք այն կետը, որտեղ շնչառությունը մի պահ կանգ է առնում, հետո այն կրկին ուղղվում է դեպի դուրս: Հետևե'ք նրան և կրկին զգացե'ք հպումը, երբ օդը դուրս է գալիս քթից: Հետևե'ք նրան, և նրա հետ դուրս եկե'ք` Դուք կրկին կհայտնաբերեք այն կետը, որտեղ շնչառությունը մի ակնթարթ կանգ է առնում: Հետո ցիկլը կրկին սկսվում է:

Վիպասանան կենտրոնացում չէ, և չի հանդիսանում ողջ ժամի ընթացքում շնչառությանը հետևելու օբյեկտ: Երբ առաջանում են մտքեր, զգացողություններ, կամ զգում եք ձայներ, հոտեր կամ քամի, ապա պարզապես ուշադրությանը թույլ տվեք կանգ առնել դրանց վրա: Այն ամենը, ինչը տեղի է ունենում, կարող է դիտարկվել որպես ամպ, որը լողում է երկնքում, Դուք չեք դիպչում նրան և չեք էլ մերժում այն: Երբ ընտրություն է առաջանում, թե ինչին կարելի է հետևել, վերադարձե'ք շնչառության գիտակցմանը: Բացե'ք աչքերը: Հիշե'ք առանձնահատուկ ոչինչ չպետք է տեղի ունենա: Այստեղ չկա ոչ հաջողություն, ոչ էլ պարտություն: