Քրիստոնեական
ԱՌԱԿ ՍԵՐՄՆԱՑԱՆԻ ՄԱՍԻՆ
|
Հիսուսը ժողովրդին սերմնացանի առակը պատմեց.
«Սերմնացանը ցանելու դուրս եկավ: Ցանելու ընթացքում սերմերից մի քանիսն ընկան ճանապարհի մոտ: Թռչյունները եկան ու կերան դրանք: Մի քանիսն ընկան քարքարոտ տեղ. հողը քիչ էր, ու շուտով աճեցին, որովհետև հողը խորը չէր: Բայց արևը դուրս եկավ, թառամեցին, ու քանի որ արմատներ չունեին, չորացան: Մյուսներն ընկան փշերի մեջ, և փշերը խեղդեցին նրանց: Մի քանիսն ընկան բերրի հողի վրա ու պտուղ տվին` մեկի դիմաց հարյուր, վաթսուն երեսուն»:
Այնուհետև Հիսուսը աշակերտներին բացատրեց այս առակի իմաստը. «Ովքեր լսում են թագավորական խոսքը և մտքում չեն պահում` գալիս է չարը ու հափշտակում նրանց սրտում եղած սերմը (այս սերմը ճանապարհի մոտ ընկած սերմն է):
Քարքարոտ հողի վրա ընկած սերմը այն է նշանակում, որ ով լսում է խոսքը, ուրախությամբ ընդհունում է, սակայն իր մեջ արմատներ չունի ու հետևողական չէ: Երբ վիշտն է պատում իրեն, կամ խոսքի համար հալածանքի է ենթարկվում, իսկույն գայթակղվում է:
Իսկ փշոտ վայրում ընկած սերմը նշանակում է, որ մեկը լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության հրապույրը լռեցնում են այն խոսքը և անպտուղ դարձնում:
Լավ հողի վրա ընկած սերմը նշանակում է, որ խոսքը լսում են, հասկանում են, այդ պատճառով էլ բերքատու են դառնում այնպես, որ մեկը հարյուրապատիկ է դառնում, մյուսը` վաթսուն, երրորդը` երեսուն»
ԱՌԱԿ ԱՆՄԻՏ ՀԱՐՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Հիսուսը ժողովրդին ասաց. «Տեսեք զգուշացեք ագահությունից, որովհետև կյանքը կախում չունի ունեցվածքի առատությունից»: Հետո մի առակ պատմեց նրանից.
«Մի հարուստ մարդ լավ բերք է ունենում իր դաշտում, ու ինքն իր հետ խոսում է. Ի՞նչ անեմ, որտե՞ղ հավաքեմ բերքս, հետո պատասխանում է. ահա թե ինչ կանեմ, շտեմարանները կքանդեմ ու կընդարձակեմ: Կհավաքեմ ու այնտեղ կլցնեմ ամբողջ հացահատիկս ու բարիքներս, և իմ հոգուն կասեմ. Հոգի´ս երկար տարիների համար լիուլի բավարարված ես: Հանգստացի´ր, կե´ր, խմի´ր, զվարճացի´ր»: Սակայն աստված նրան ասաց . «Անմի´տ, հենց այս գիշեր քո հոգին քեզանից պիտի առնեմ: Ու՞մ է մնալու այն ամենը, որ այդքան ժամանակ պատրաստել ես»:
Այսպես է լինում նրանց հետ, ովքեր իրենց համար գանձեր են հավաքում, իսկ աստծով չեն հարստանում:
ԱՌԱԿ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
|
Մի անգամ, երբ Հիսուսը որպես հյուր հրավիրված էր, տանտիրոջը ասաց.«Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մ´ի կանչիր ոչ քո բարեկամներին, ոչ քո եղբայրներին, ոչ քո ազգականներին, ոչ քո հարևաններին, ոչ էլ հարուստներին, որպիսի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն ու քեզ հատուցում լինի»: Այլ, երբ ընդունելություն անես, կանչի´ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին, կույրերին ու երանելի կլինես, որովհետև նրանք փոխարենը հատուցելու ոչինչ չունեն: Եվ դրա փոխարենը քեզ կհատուցվի արդարների հարության օրը:
ԱՌԱԿ ԸՆԹՐԻՔԻ ՄԱՍԻՆ
|
Մի մարդ ընթրիք սարքեց ու շատերին հրավիրեց: Ու ընթրիքի ժամին նա իր ծառային ուղղարկեց հրավիրվածներին կանչելու ասելով. «եկե´ք, որովհետև ամեն ինչ պատրաստ է»: Ու սկսեցին ամեն մեկը մի պատրվակով հրաժարվել: Առաջինը ասաց. «Ես ագարակ գնեցի ու պետք է գնամ, որ տեսնեմ այն, ուստի ինձ հրաժարված համարիր»: Մյուսն ասաց . «Հինգ զույգ եզ եմ գնել, գնում եմ դրանք փորձելու, խնդրում եմ ինձ հրաժարված համարիր»: Մի ուրիշն ասաց . «կին եմ առել, դրա համար էլ չեմ կարող գալ»: Ու ծառան գնաց տուն ու տիրոջը պատմեց այս բոլորը: Տերը բարկացավ ու ծառային ասաց. «Գնա քաղաքի հրապարակներն ու փողոցները, ու այստեղ հրավիրիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին, կույրերին»: Ու ծառան ասաց. «Կատարեցի այնպես, ինչպես ասել , ու դեռ տեղ կա»: Ու տերը ծառային ասաց. «Դուրս եկ Ճանապարհներն ու ցանկապատների առաջ և ում որ գտնես, բե´ր այստեղ, որպիսի տունս լցվի»:
ԱՂՔԱՏ ԿՆՈՋ ԵՐԿՈՒ ԼՈՒՄԱՆ
|
Մի օր տաճարում քարոզելիս Հիսուսն ասաց.
«Զգո´ւյշ եղեք այն դպիրներից և փարիսեցիներից, որոնք սիրում են քայլել երկար զգեստներ հագած, սիրում են ժողովրդական հավաքներում ողջյուններ ընդունել, սինագոգներում ու խնջույքներում առաջին շարքերում նստել: Սրանք, որ ուտում են այրիների տներում ու ցուցադրաբար երկար աղոտքներ են անում, ամենածանր պատիժները պիտի ստանան: Հետո Հիսուսը նստեց տաճարի գանձանակի առաջ ու նայեց մարդկանց, որոնք փող էին նետում գանձանակի մեջ: Նրանց մեջ մի այրի կին կար: Նա գանձանակի մեջ երկու լումա նետեց: Աշակերտներին իր մոտ կանչելով` Հիսուսն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս խեղճ այրին բոլորից շատ գցեց, որովհետև բոլորը իրենց ավելորդը գցեցին, իսկ այս կինը գցեց իր ամբողջ ունեցվածքը, իր ամբողջ ապրուստը»:
ԱՌԱԿ ՓԱՐԻՍԵՑՈՒ և ՄԱՔՍԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ
|
Հետևյալ առակը Հիսուսը պատմեց մի քանի մարդկանց, ովքեր գիտեին, թե իրենք արդար են և անարգում էին ուրիշներին:
«Երկու մարդ տաճար գնացին աղոթք անելու. մեկը` փարիսեցի, մյուսը` մաքսավոր: Փարիսեցին կանգնել ու ինքն իրեն այսպես էր խոսում. Ով աստված շնորհակալ եմ քեզանից, որ ուրիշ մարդկանց նման հափշտակող չեմ, անիրավ ու շնացող, կամ էլ այս մաքսավորի պես: Ավելին, շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում ու ստացվածքիս տասներորդն էլ տալիս եմ: Իսկ մաքսավորը կանգնել եր հեռու ու չէր ուզում աչքերն անգամ բարձրացնել, հապա կուրծքը ծեծելով ասում էր, «Աստված ողորմի´ր ինձ` մեղավորիս»: Ասում եմ ձեզ, որ նա մյուսից արդարացած իր տունը գնաց, որովհետև նա, ով իր անձը բարձրացնում է, պիտի խոնարհվի, և ով իր անձը խոնարհեցնում է, պիտի բարձրանա: Մի´ դատեք, որպեսզի չդատվեք, քանզի ինչ դատաստանով, որ դատում եք, նույն դատաստանով էլ պիտի դատվեք»:






