ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՑ ՄԻ ՔԱՆԻՍԻ ՄԱՍԻՆ
ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
“ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈԳԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄ “
|
|
Օգոստոսի 31 ը Սևանա լճի օրն էր : Սակայն որը խորհրդանշական էր նաև այն պատճառով , որ "Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայի" ամենահամարձակ և ամենահամառ անդամը սահմանեց ամենատպավորիչ ռեկորդներից մեկը : Նա Սևանի հարավից լողալով հասավ թերակղզու ափ : Մեկնարկը տրվեց Արդանիշ գյուղից : Վերջնագծի մոտ գերմարդկային ուժի տեր հսկային սպասում էին հարյուրավոր մարդիկ : Նա լողանալով անցել է 55 կմ երկարությունը 13 ժամում: Ջրի ջերմաստիճանը , հատկապես տարվա այս եղանակին տատանվում է 9 ից -14 աստիճանի սահմաններում` որը մարդու համար բավականին ցածր ջերմաստճան է : Աշոտը լրագրողների հարցերին պատասխանեց ,որ ամենագլխավորը համբերատարությունն էր և կամքից ուժել լինելը , որովհետև եթե կամքից թույլ լինեի և չլինեի համբերատար ամեն րոպե հնարավոր էր հրաժարվեի իմ ցանկությունից : Նա խոստովանում է, որ այդ կամային որակները ձեռք բերել յոգայի , մեդիտացիաների և աղոթքի շնորհիվ , և ասում է , որ առանց յոգայի մտավարժանքների և աղոթքի նա երբեք չէր լինի այդքան համբերատար և կամքից ուժեղ : Աշոտը, լողալով ամբողջ Սևանա լիճը, ևս մեկ անգամ ապացուցեց , որ մարդկային հնարավորությունները սահմաններ չեն ճանաչում և եթե կա ցանկություն ուրեմն կա նաև միջոցներ և հաղթանակ : Այս ամենին ինչին գիտնականները , դեռևս չեն կարողանում բացատրություն տալ , 39 ամյա հաղթանդամը պատասխանում է. _ Յոգայի շնորհիվ դուք կարող եք ցանկացած անհնարին հարձնել հնարավոր : Մենք շնորհակալություն ենք հայտնում "ՄԻԱԿ" կուսակցությանը` հանձինս Սերգեի Վարդանյանին , կազմակերպչական աշխատանքների և հովանավորության համար:
Սուրեն
![]() |
ՈՒսանողական տարիներից հետաքրքրվել եմ յոգայով և բանականության էվոլուցիայի տեսությամբ ու տեխնիկաներով: Դարերով մարդիկ հեռավոր աշխարհներում փնտրել են իրենց ուսուցիչներին, սակայն այսօր ֆեդերացիայի դասընթացների շնորհիվ, մենք ունենք հնարավորություն Հայաստանում ձեռք բերել յոգայի հավերժ իմաստության գիտելիքներն ու փորձառությունները: Իմ անձնական փորձը հաստատում է Փաթանջալիի խոսքերի ճշմարտությունը « յոգայի միջոցով հաջողության կհասնեն բոլորը` անկախ նրանից, թե ծեր են կամ երիտասարդ, նույնիսկ անհույս հիվանդ, միայն թե պարապմունքը լինի կանոնավոր: Յոգայի պարապմունքները անցնում են հաճելի, ջերմ մթնոլորտում, որտեղ ամեն սովորողի հանդեպ դրսևորվում ե անձնական մոտեցում: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հակոբ Բաղդասարյանին իր նվիրված, սրտացավ և կարեկցանքով լի վերաբերմունքի համար դեպի ուսումը և ուսուցումը: Սուրենը պրոֆեսիոնալ ծրագրավորող է: Հիմնադրել է «Action» ծրագրավորման ուսումնական կենտրոնը և եթե կլինեն համագործակցության առաջարկներ կարող եք զանգահարել:
Հեռ 093- 25 – 32 - 21
Mail suren.sargsyan@yahoo.com
Էդմոն Մուրադյան
Յոգայի Ֆեդերացիայի անդամ
Լինելով արևելյան մարտարվեստի վարպետ` հետաքրքրվում է նաև յոգայով

Աննա Գրիգորյան
|
|
|
Մասնագիտությամբ տնեսագետ եմ, և իմ աշխատանքն ինձանից մեծ ուշադրություն, և էներգիա է պահանջում: Ցավոք ժամանակակից կյանքը նմանվում է անդադար վազքի, և ամեն ինչ հասցնելու ձգտումը զրկում է մեզ բնության հետ շփվելու հնարավորությունից, ենթարկում բամզաթիվ սթրեսների, ներկայում երջանիկ զգալու հնարավորությունից:
Երկար որոնումների արդյունքում հասկացա, որ այդ բացը կարող է լրացնել յոգան:
Տեղեկանալով յոգայի Ֆեդերացիայի մասին` շտապեցի այցելել, և յոգան գրավեց ինձ առաջին իսկ օրից: Հասկացա, որ դեռ երկար ճանապարհ եմ անցնելու յոգայի հետ: Եվ ես չսխալվեցի: Այժմ յոգան դարձել է կյանքիս անբաժանելի մասը:
Ի՞նչ է տվել ինձ յոգան: Այս հարցին դժվար է մեկ նախադասությամբ պատասխանել, որովհետև ֆիզիկական առողջությունից և լավ ինքնազգացողությունից բացի, այն փոխում է ինձ ամբողջությամբ: Հաճելի է արթնանալ ամեն օր և հասկանալ, որ դարձել ես ավելի լավը, քան երեկ էիր, ավելի խաղաղ, ավելի ներդաշնակ, ավելի իմաստուն:
Հայաստանի յոգայի Ֆեդերացիայի անդամ եմ և ցանկանում եմ խորացնել գիտելիքներս յոգայի ոլորտում:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Յոգայի Ֆեդերացիային և հատկապես Ֆեդերացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանին, ով հիմք դրեց Հայաստանում այդ հնագույն և հրաշալի ուսմունքի տարածմանը, որի շնորհիվ բազմաթիվ մարդիկ վերականգնում են իրենց առողջությունը, վերագտնում իրենք իրենց:
ԱՆՆԱ ՈՍԿԱՆՅԱՆ
Երկար ժամանակ փնտրում էի մի կենսաձև, որի օգնությամբ կկարողանայի հասնել ներդաշնակության: Այցելելով Հայաստանի Յոգայի ֆեդերացիայի կայքը (www.armyoga.am)` ինձ համար բացահայտեցի շատ արժեքավոր տեղեկատվություն: Հաճախելով յոգայի դասընթացներին`բարելավեցի առողջությունս և կարողացա հասնել հոգևոր ներդաշնակության: Յոգայի շնորհիվ կարողացա վերհանել իմ այն հատկանիշները, որոնց առկայության մասին ես անգամ չէի գիտակցում, ինչի շնորհիվ կարող եմ ապրել ուրախ և երջանիկ: Չեմ կարող չնշել Հայաստանի Յոգայի ֆեդերացիայում ձեռք բերած իմ ընկերների մասին, որոնց շատ եմ սիրում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Յոգայի ֆեդերացիայի ուսուցչական աշխատակազմին` Հակոբ Բաղդասարյանի գլխավորությամբ:
ՎԱՀԱԳՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Նամաստե: Ես Յոգայով զբաղվում եմ մոտ 1 տարի 6 ամիս: Սկզբից կոնկրետ որոշում չկար, որ պետք է Յոգայով զբաղվեմ: Պարզապես ունեի ողնաշարի շատ ուժեղ ցավեր, և զգացի, որ Յոգայի ասանաները դրական արդյունք են տալիս: Մոտ 4 ամսում բոլոր ցավերը վերացան: Յոգան ինձ տվել է ամենակարևորը` առողջությունը: Բացի այդ, անհամեմատ ավելի առույգ եմ դառձել, ավելի դիմացկուն և ավելի համբերատար: Ներկայումս Յոգան իմ կյանքի մի կարևոր մասնիկն է, ինչի համար շատ ուրախ եմ: Յոգայի ֆեդերացիայի մասին իմացել եմ ինտերնետի միջոցով և մոտ 7 ամիս է մասնակցում եմ պարապունքներին ու շատ գոհեմ: Հույս ունեմ, որ կդառնամ Հայաստանի Յոքայի Ֆեդերացիայի կողմից որակավորված ուսուցիչ:













