ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔ
Բարի գալուստ www.armyoga.am
| ԱՍԱՆԱՆԵՐ |
Բարի գալուստ www.armyoga.am Շնորհակալություն մեր գործունեության նկատմամբ հետաքրքրության համար: Հուսով եմ, կայքն իր բովանդակությամբ և բազմաթիվ հնարավորություններով Ձեզ համար կդառնա յոգայի մասին տեղեկատվական լավագույն աղբյուրը: Հայաստանի յոգայի ֆեդերացիայի հիմնադրումը ևս մեկ քայլ հանդիսացավ մեր երկրում յոգայի զարգացման, առողջ և երջանիկ ապրելակերպի ապահովման ուղղությամբ: Ներկայումս Հայաստանում գոյություն ունեն մի շարք յոգայի կազմակերպություններ` իրենց տարբեր ուղղություններով: Հայաստանի յոգայի ֆեդերացիայի հիմնական նպատակն է միավորել և համախմբել Հայաստանում գործող յոգայի կազմակերպությունների գործունեությունը` ուղղված յոգայի` որպես առողջ ապրելակերպի և երջանիկ կյանքի գրավականի, հեղինակության բարձրացմանը: Մենք բոլորս երջանկություն ենք փնտրում, սակայն շատ հաճախ չենք գիտակցում, որ երջանկությունը միայն նյութականի մեջ չէ: Ես կարող եմ վստահ ասել, որ, ով զբաղվել է յոգայով որոշակիորեն ճաշակել է այսպես կոչված երջանկության էլիքսիրը: Մարդը բնության մի մասնիկն է, ավելի ճիշտ աշխարհագրական վայրի խտացված արտահայտությունը: Մենք` հայերս, գտնվում ենք աշխարհագրական մի այնպիսի վայրում, որտեղ ցայտուն կերպով դրսևորվում է օդի, կրակի, հողի և ջրի ներգործությունը: Եվ պատահական չէ, որ Հայաստանը աշխարհագրական դիրքով համարվում է այնպիսի մի վայր, որին հաճախ դրախտ են անվանում: Դա մեր հողի, ջրի, մեր օդի և բնության շնորհիվ է: Եթե յուրաքանչյուր հայ խորը գիտակցի յոգայի էությունը և մեր աշխարհագրական այս մեծ առավելությունը, ապա, հետևելով յոգայի մեթոդիկաներին, կարող է հասնել ինքնաճանաչման և հոգևոր ներդաշնակության: Նա, ով փնտրում է ավելին, քան ֆիզիկական վարժություններն ու ֆիզկուլտուրան է, կբացահայտի, որ յոգայի ասանաները, շնչառական վարժությունները և մտավարժանքները էականորեն օգնում են մարդուն ֆիզիկական և հոգևոր կատարելության հասնելու ճանապարհին: Հայաստանի յոգայի ֆեդերացիայի նախագահ` Հ. Բաղդասարյան
Հայաստանի յոգայի ֆեդերացիայի նախագահ` Հ. Բաղդասարյան








